Մեր մասին
Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կենտրոն ՍՊԸ
Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կենտրոնը առցանց ուսուցման հարթակ է, որտեղ բժիշկները, դեղագետները, բուժքույրերը, մանկաբարձները, լաբորանտները և դեղագործները կարող են անցնել ինքնակրթության դասընթացներ, հանձնել ավարտական թեստ և ստանալ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներով վկայական։
Ում համար է
- Ավագ բուժաշխատողներ՝ բժիշկներ (ներառյալ ստոմատոլոգներ և հանրային առողջության մասնագետներ) և դեղագետներ
- Միջին բուժաշխատողներ՝ բուժքույրեր, մանկաբարձներ, լաբորանտներ և դեղագործներ
Ինչպես է հաշվարկվում կրեդիտը
Յուրաքանչյուր դասընթացի համար նշված են տեսական, գործնական և ինքնակրթության կրեդիտները։ Դրանք գրանցվում են վկայականում և ձեր անձնական էջում՝ 5 տարվա ցիկլի հաշվարկով։